Պոստֆակտում

Ucom-ը հերքել է ընկերությունում կրճատումների մասին լուրը

Յուքոմ ընկերությունը հայտարարություն է տարածել.

Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Հարգելի՛ գործընկերներ,

Մամուլում տարածված՝ Ucom-ում իբր «լուրջ կրճատումների» մասին, լուրին ի պատասխան հայտնում ենք, որ այն, մեղմ ասած, աբսուրդային է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Ucom ընկերության 2021 թվականի ռազմավարական զարգացման պլանը հաջողությամբ իրականացնելուն և կատարողական ցուցանիշների նախատեսված մակարդակին հասնելուն զուգընթաց, աշխատակազմը կընդլայնվի։

Հրապարակված ասեկոսեների աղբյուրի և դրա ձգտումների մասին տեղեկացված ենք և նախընտրում ենք մնալ Ucom ընկերության բիզնես նպատակների և դրանց հասնելու մեջ՝ պրոֆեսիոնալիզմի սահմաններում։

Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ Ucom ընկերությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար ընկերության մամլո ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով կապի պաշտոնական միջոցներով և հանրահայտ բոլոր հարթակներով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *