Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի 3_րդ հարկից աղջիկ է ընկել։ Ըստ տեղեկությունների աղջիկը 28 տարեկան Ն.Ե-ն է: Վերջինս կոտրվածքներով, ,ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են տուժածի կյանքը փրկելու համար:
0 Մեկնաբանություն