ԱՐՑԱԽ

3 օր է՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 55 հանքափորներ գործադուլ են անում

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արդեն երրորդ օրն է, ինչ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հինգ հանքային տեղամասերում 55 հանքափորներ գործադուլ են անում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, հանքափորի համազգեստի տրամադրում, հանքային տեղամաս հասնելու համար նախատեսված տրանսպորտի ապահովում, հանքում աշխատելու ժամանակ սննդով ապահովում, հանքում պայթեցումների համար աշխատավարձի տրամադրում, աշխատանքային գործիքների բարելավում, հանքում օդափոխության խնդրի լուծում:
55 հանքափորները վճռական են տրամադրված և ասում են, որ պահաջված հարցերի չլուծման դեպքում այլևս չեն աշխատի: Հանքափորները վաղը՝ 9:30-ին, իրենց բողոքի ակցիան շարունակելու են կոմբինատի մուտքի մոտ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *