ԱՐՑԱԽ

4 օդանավով Ադրբեջանից Թուրքիա է տեղափոխվել 300-ից ավելի թուրք զինծառայողների դիերը

Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ի վեր Բաքվից Թուրքիա է մեկնել արդեն 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով: Համաձայն հաշվարկների, որոնք կատարվել են անձնագրերի ու բջջային հեռախոսներով նույնականացման արդյունքում, թուրքական բանակը կորցրել է ավելի քան 300 զինվորական, որոնք հիմնականում հատուկ ստորաբաժանումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմի համար:

Ըստ տեղեկությունների, թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տարաձայնություններ են հասունանում, թուրք զինվորականները մեղադրում են այն բանի համար, որ ադրբեջանցիները լավ չեն կռվում, եւ իրենք զոհվում են նրանց փոխարեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *