Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով 5-րդ օրն է՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցվելեն զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս:
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթ:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:
0 Մեկնաբանություն