ԱՐՑԱԽ

73- ամյա քաղաքացին մահացել է 4 մետր խորությամբ փոսն ընկելու հետևանքով

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակի մոտ 4 մետր խորությամբ փոսը։

Փրկարարները փոսից հանել են Սերյոժա Վ․-ի (ծնված 1947 թ) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։ 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *