ԱՐՑԱԽ

Ադրբեջանական կողմը դարձյալ գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը

Ադրբեջանական զինուժը մարտի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը,-այս մասին տեղեկացրել է Ոսկեպարի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Մարտի 8-ին, ժամը 14․30-ից 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից  2 կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վրա: Գնդակոծության հետևանքով գնդակներից մեկը խոցել է  Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը»,- գրված է էջում։ 
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանի փոխանցմամբ  գնդակոծությունը տևել է մոտ կես ժամ և որ գյուղում խուճապ չկա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *