Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Գյուղի արոտավայրերից մեկում անասուն արածեցնելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել: Նա հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերվել: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին: Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և որն էր պատճառը, որ գյուղացին հայտնվել է գերության մեջ՝ պարզել են մեր գործընկերները:
Արցախի հանրային հ/ը
0 Մեկնաբանություն