ԱՐՑԱԽ

Ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի արտադրամասը

«Ղարաբաղ կարպետ» ընկերությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ 2 ամիս է՝ կասեցվել է ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բնակության վայրը: Մեր ընկերության 14 աշխատակիցներ իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր և վիրավորներ: Խորը վշտով հայտում ենք, որ նահատակվել է մեր ընկերության երկար տարիների աշխատակից, իր պարտականությունների մեջ միշտ համեստ և կարգապահ Արսեն Մարտիրոսյանը: Ցավակցում ենք և խոնարհվում բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առջև: Հավերժ փառք մեր ընկած տղաներին:
Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաև «Ղարաբաղ կարպետ»  ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի եւ հումքի մնացորդով:
Սիրելի հայրենակիցներ, այս ամենով պայմանավորված, «Ղարաբաղ կարպետ» ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ, արդեն 2-րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես, որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում:
Մեր ընկերության տնօրինությունն, այս վիճակում, իր աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով Երևանում վաճառքի է հանել 20 գորգ ՝գործված Շուշիիում, Ստեփանակերտում և Ճարտարում, որից առաջացած ողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին՝ որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 % զեղչով:

  Արցախյան ձեռագործ գորգերը ձեռք բերելու համար այցելեք՝ ք. Երևան, Տաշիր առևտրի կենտրոն, 4-րդ հարկ, Արցախյան խանութ-սրահ: Հեռ. 098 207585, 095 874757, 094 220770, 095185612
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *