Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի՝ ռազմաճակատում մահանալու լուրը։ Ադրբեջանի նախագահի կայքում հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ երկրի նախագահը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։ Գնդապետը մահացել է Կուբաթլուի շրջանում մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
0 Մեկնաբանություն