ԱՐՑԱԽ

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ ռազմագերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Ադրբեջանը հաստատել է, որ մտադիր է Հայաստանի հետ ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունըք հղում անելով Ադրբեջանի՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունում։

«Ադրբեջանը գերիների և պատանդների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման կողմնակիցն է»,- նշվում է հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մարտադաշտում անհայտ կորած զինծառայողների հարցով շփման մեջ են գտնվում ռուս խաղաղապահների հրամանատարության հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *