ԱՐՑԱԽ

Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորումն է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա. Նիկոլ Փաշինայան

«Պատկերացրեք մի իրավիճակ, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի ղեկավարների՝ հրադադար հաստատելու և դիվանագիտական լուծում գտնելու ջանքերն անցնում են ապարդյուն»,-ասաց նա և կոչ արեց չկասկածել եռանախագահների անկեղծությանը՝ հրադադար հաստատելու գործում․ «Եթե ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, բայց մյուս կողմից ուզում եմ արձանագրել. գուցե այդ մենք ենք մեղավոր մեր դիրքորոշումներում, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորմանը հասնել:

Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն և եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորումն է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլիացիա»,-ասաց նա և նշեց, որ եթե որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար և ցանկացել են ավելի:

«Հիմա ես ուզում եմ շատ հստակ պատկերացնել մի հարց՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների, ես կարծում եմ՝ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ ցավոտ փոխզիջումների պատրաստ է, սակայն հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլացիայի և պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *