ԱՐՑԱԽ

Ադրբեջանը վերադարձրել է նաև 1 զոհվածի մարմին .Sputnik Armenia

Բացի 4 գերիներից, ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել 1 զոհված քաղաքացու մարմին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նա չհստակեցրեց՝ զոհվածը զինծառայող է, թե քաղաքացիական անձ։ Վարդանյանը նշեց, որ գերիների վերադարձը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Հայրենիք վերադարձած գերիները տղամարդիկ են, նրանց թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Բացի այդ, հանձնվել է մեկ մահացածի մարմին»,–ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտնել էր, որ ՌԴ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը 2 գերի է վերադարձրել Ադրբեջանին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *