ԱՐՑԱԽ

Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր. Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան ՊԲ-ի թիրախներ. ԱՀ նախագահ

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *