ԱՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել են Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Տուժածներ չկան: Իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը:
0 Մեկնաբանություն