Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում հայտնեց, որ բոլոր այն ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական կողմի տարածքում, նրանց գրպաններում եղել են ներարկիչներ։
«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա ռազմական հանցագործություն է»,–ասաց նա։
Վահրամ Պողոսյանի խոսքով` Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տեղում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչները։
0 Մեկնաբանություն