Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի մուտքի Թուրքիայի դրոշը։
WarGonzo նախագծից հայտնում են, որ իրենց ուղարկել են Շուշիի հայտնի ցուցանակի թարմ լուսանկար, որտեղից բացակայում է Թուրքիայի դրոշը։ Ավելի վաղ, նույն տեղում ադրբեջանական դրոշի կողքին կախված է եղել նաև Թուրքիայի դրոշը:
Լուսանկարն արվել է նախորդ օրը: WarGonzo նախագծից տեղեկությունը ստուգել են նաև այլ աղբյուրներում, և այն հաստատվել է:
Այսինքն, ստացվում է, որ Թուրքիայի դրոշը կամ քամին է տարել, կամ էլ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ թուրք և ադրբեջանցի զինվորականների հարաբերություններում:
0 Մեկնաբանություն