ԱՐՑԱԽ

Ադրբեջանցիները Շուռնուխում են. 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում|News.am

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասել է նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ:

Նշենք, որ սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը 2 մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում Հակոբ Արշակյանը կոչ էր արել միանալ իրենց՝ պաշտպանելու Շուռնուխը, որ գյուղն ամբողջովին հայկական մնա։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով սահմանազատման հարցին, նշել էր, որ Որոտան և Շուռնուխ բնակավայրերի հարցը կարող է ցավոտ իրավիճակների բերել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *