ԱՐՑԱԽ

Ալավերդցի Վահագի գործով կալանավորված Թաթուլ Շուշանյանն ազատ է արձակվել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության նախկին պետ, մի քանի ամիս շարունակ կալանքի տակ գտնվող Թաթուլ Շուշանյանն ազատ է արձակվել։ Նրա խափանման միջոցն է փոփոխվել և նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում էր քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագից՝ Վահագն բգարյանից կաշառք վերցնելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Շուշանյանը ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով պաշտոնից ազատվել էր փետրվարի 6-ին, այսինքն՝ այն օրը, երբ նրան արդեն իսկ քրեական գործի շրջանակում կալանավորել էին։

Կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանը ամիսներ առաջ Աղվան Հովսեփյանի կողմից ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգեւատրվել էր «Հավատարմության համար» մեդալով:

Նշենք, որ քրեական գործի նյութերով խոսք է գնում 6000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին: Այս մասով կարեւոր ապացույցներից մեկը ԱԱԾ-ի գաղտնալսումն է, որտեղ զրուում են Թաթուլ Շուշանյանն ու Վահագն Աբգարյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *