ԱՐՑԱԽ

Ալիևը ստում է, թե Ստեփանակերտի խաղաղ բնակիչների թիրախավորման հրապարակումներն ապատեղեկատվություն են. գերմանացի լրագրող (տեսանյութ)

Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռոնժեյմերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շեշտել է, որ Ալիևը ստում է:

«Ոչ միայն BBC-ն գիտի, որ նախագահը ևս մեկ անգամ ստում է: Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ շարունակ, տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է Փոլ Ռոնժեյմերը:

«Bild»-ի գլխավոր խմբագրի տեղակալը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որտեղ վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «ֆեյք նյուզ է»: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «ֆեյք» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով: 

BBC-ին  տված  հարցազրույցում  Ադրբեջանի  նախագահ  Իլհամ  Ալիևն ապատեղեկատվություն է որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝  Ստեփանակերտում  աշխատող  թղթակցի և Human Rights Watch  կազմակերպության  մանրամասն  փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը:

Ծաղրի ու կեղծիքի չորս րոպե. Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *