ԱՐՑԱԽ

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՓԵՇԱԿԻՑ. ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ

«Ռեգիոն» ՀԶԿ-ն «Օկտավայի» շրջանակներում շարունակում է հանդիպումները հայտնի արվեստագետների հետ: Այս անգամ մեր պատվավոր հյուրն է դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

-Ուրախ եմ, որ կրկին իմ քաղաքում եմ, որովհետև Վանաձորը իմ մանկության և ամբողջ կենսագրության մեջ շատ կարևորել եմ, քանզի այստեղ են ապրել իմ տատիկը, պապիկը, քեռիները, և շարունակում է այստեղ ապրել Դավթյանների գերդաստանը, ու ամեն անգամ իմ նոր արարումները ես պարտավորված եմ զգում ներկայացնել վանաձորցիներին,-այսպես սկսեց իր խոսքը Միքայել Պողոսյանը և առաջարկեց դիտել ֆիլմ, որն իր վերջին 15 տարիների ամփոփումն է: Ֆիլմի տպավորությամբ էլ շարունակվեց անկեղծ զրույցը:

«Ինչպե՞ս եք մոտենում դերին», հարցին՝ արտիստը պատասխանեց.

-Ամեն մի դերասան ունի իր համակարգը և եթե նա որոշել է իրեն նվիրել այդ մասնագիտությանը, պիտի ինքն իրեն հարց տա, թե ինչո՞ւ է այդ մասնագիտությունն ընտրել, ի՞նչ է ուզում արարել այդ մասնագիտության շնորհիվ կամ ի՞նչ է ուզում խոսել: Տարբեր բանաձևեր կան, դուք կարող եք դառնալ մասնագետ, որը կդառնա մարիոնետ ռեժիսորի ձեռքերում, և դերասաններ, որոնք կունենան իրենց անձը, իրենց խոսքը, իրենց տեսլականը այս կյանքում և կփորձեն բացի այն դերերից, որոնք իրենց առաջարկում են՝ անել այն, ինչ իրենք անձամբ են ուզում: Դա շատ դժվար ճանապարհ է, որը բարեբախտաբար ես ընտրել եմ, այսինքն ես հնարավորություն ունեմ ինքս ընտրեմ այ դերերը, որ ուզում եմ խաղալ, և չսպասեմ բեմադրիչին, որը կսկսի կինո նկարել կամ ներկայացում բեմադրել, կամ ինձ կառաջարկի մի դեր, որ ես չեմ ուզում խաղալ…  

Մանրամասները՝ տեսանյութում:

«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *