ԱՐՑԱԽ

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Արցախին 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար,- հայտնել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Իր նամակում Սմիթը նշել է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, ԼՂ-ում 1000-ավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, 1000-ները մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին: Քրիս Սմիթը նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *