ԱՐՑԱԽ

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը սկանդալային գրառում է արել, ապա ջնջել

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում սկանդալային գրառում է կատարել, այնուհետ ջնջել գրառումը: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր հասցրել են ճեպանկար (սքրին) անել գրառումը և տարածել սոցիալական ցանցում` սուր քննադատության արժանացնելով այն:

Ներկայացնում ենք գրառումը.

«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *