Երևանում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով նա ապրիլի 19-ին ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Բորիս Ավագյանն իր կազմակերպած ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլև չեն համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք ավելի վաղ՝ Բորիս Ավագյանը մասնակցել էր ՀՀ Ազգային ժողովում ռազմագերիների թեմայով կայացած քննարկմանը:
0 Մեկնաբանություն