ԱՐՑԱԽ

Արցախի ՊԲ-ն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը

Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես ‹‹armiya.az›› կայքը, որն ստեղծման օրից զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող ‹‹մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին›› մտացածին տեղեկությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված  ‹‹1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա››:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ անում հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *