Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գերատեսչությունը:
Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
0 Մեկնաբանություն