ԱՐՑԱԽ

Արցախում հակառակորդի կրակից ՊԲ զինծառայող է վիրավորվել. հարուցվել է քրեական գործ

ՀՔԿ-ն տեղեկացնում է, որ 2021թ. հունվարի 13-ին հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցից վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանի դեպքի առիթով առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ կայքը տեղեկացրել էր, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակից վիրավորվել է զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Նշվում է, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը բարեհաջող վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *