Инфотека 24 լրատվական կայքը, հղում անելով սիրիական North press agency գործակալությանը, տեղեկացնում է, որ ԼՂ-ում հայկական ուժերի կողմից չորեքշաբթի օրը սպանվել է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորման ղեկավար Հուսեյն Աբոն: Աբոն «Համզա» խմբավորման 2-րդ առաջնորդն է, որը ԼՂ-ում ընթացող մարտերի ընթացքում սպանվում է 1 շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում: Ավելի վաղ, հայկական ուժերի կողմից մի քանի օր առաջ 4 այլ զինյալների հետ ոչնչացվել էր նաև Համզա խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատար Ադել Շահիրը: Ըստ աղբյուրի՝ Աբոն առաջին առաջնորդներից մեկն է, որը Թուրքիայի իմացությամբ մասնակցել է Ադրբեջանում կռվելու համար վարձկանների հավաքագրմանը: Համզա խմբավորումն ակտիվորեն գործում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում և բազմաթիվ հանցագործություններ և չարաշահումներ է կատարել բռնազավթված Սերե Քանիյահում (Ռաս ալ-Այն) և Աֆրինում:
0 Մեկնաբանություն