ԱՐՑԱԽ

Արցախում պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել

Արցախում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ՝ 2020 թվականի հոկտեմբերին պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ, քրեական գործ է հարուցվել: 

Այս մասին հաղորդում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 2020 թվականի փետրվարի 8-ին  դատախազության կողմից քրեական գործ  էր հարուցվել՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»,-հայտնել են դատախազությունից՝ հավելելով,որ քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *