ԱՐՑԱԽ

Արցախում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է վանաձորցի բժիշկ Վահե Մելիքսեթյանը

Հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը: Այդ մասին նշվում է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության տարածած ֆեյսբուքյան գրառման մեջ:

Խորը կսկիծով հայտնում ենք, որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:

Տաղանդավոր գիտնականի, փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։

Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր։

Վահե Մելիքսեթյանը Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ԵՊԲՀ հայցորդ: Ավարտել էր ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետը: Զոհվել է մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելիս: Վահե Մելիքսեթյանը Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ էր, շնորհալի գիտնական, փայլուն դեղագետ, լավ մարդ և դասախոս: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *