ԱՐՑԱԽ

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, Ադբեջանի զինված ուժերին հաջողվել է մոտենալ: Մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ,- այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ընթացքում :

Հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։

Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։

Մարտունու ուղղության վրա Ադրբեջանի զինված ուժերը փորձել են զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել, սակայն կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։

Մարտեր են ընթացել Բերձորից հարավ: Մի քանի անգամ փորձել են առաջ գալ, բայց չեն կարողացել: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *