ԱՐՑԱԽ

Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչի» հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ. զինամթերքը կվնասազերծվի

Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ: Տեղեկացրել են Արցախի ԱԻ ՊԾ-ից:

ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:

Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *