Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բաքվի ռազմական դատարանը որոշում է կայացրել կալանավորել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանին, ով, ըստ Ադրբեջանի քննչական մարմինների, 90-ականների պատերազմների ժամանակ խոշտանգել է ադրբեջանցի գերիներին:
Լյուդվիգ Մկրտչյանի դեմ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (խոշտանգում) հատկանիշներով:
Մկրտչյանn, ըստ որոշ տեղեկությունների, գերեվարվել է Հին Թաղերում: Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:
0 Մեկնաբանություն