Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից, ինչը կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ավելի վաղ նա գրել էր.
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:
Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: ՊՆ
Заявление азербайджанской стороны о том, что с территории Армении был произведён пуск баллистических ракет в направлении Габалы и Кюрдамира, является абсолютной чушью и циничной ложью.
С территории Республики Армения в направлении Азербайджана не было выпущено никаких ракет.
The announcement of the Azerbaijani side on Armenia’s alleged launching of ballistic missiles in the direction of Gabala and Kurdamir is utter nonsense and a cynic lie. No missile has been fired from the territory of the Republic of Armenian in the direction of Azerbaijan.
0 Մեկնաբանություն