Ես հավաստի տեղեկություն ունեմ, որ Բելառուսը Պոլոնեզ Համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռների խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը և կից ներկայացրել ապացույցներ սքրինշոթների տեսքով:
Ըստ այդմ, Պոլոնեզ համակարգ տեղափոխող վերջին թռիչքը Բելառուսից տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Ըստ ռազմական փորձագետի՝ բեռը բելառուսական ինքնաթիռը Մինսկից տեղափոխել է Թուրքիայի Թեքիրդաղ քաղաք, որտեղից երկու ադրբեջանական Իլ -76 ինքնաթիռներ դրանք տարել և հասցրել են Բաքու:
0 Մեկնաբանություն