ԱՐՑԱԽ

Բերձորից տեղափոխվող ընտանիքները կապաստանեն Սյունիքում․ Հանրային Ռադիո

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներից կազմված տարբեր խմբերն այս օրերին քարտեզագրում են մարզի բնակավայրերում ազատ տները՝ առկա հարմարություններով, տնամերձ հողամասերով, գոմերով և այլն։ Աշխատանքներն ավարտվել են Գորիս քաղաքում և Տեղ համայնքի տարբեր բնակավայրերում։ Գույքագրվող բնակֆոնդը արցախցիների համար է: Սյունիքի բնակավայրերում պիտի բնակություն հաստատեն Աղավնոյից և Բերձորից տեղահանված ընտանիքները։ Նախնական տեղեկություններով՝ խոսքը 114 ընտանիքի մասին է՝ ընդհանուր առմամբ 316 մարդ, որոնք առաջիկա օրերին իրենց բնակության վայրը լքելու են։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում  դժվարացել է որևէ թիվ նշել․ ասում է՝ դեռ ճշգրտումներ են արվում։ Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն զբաղվում է Բերձորի շրջանից Սյունիք տեղափոխվող ընտանիքների խնդիրներով։ Խնդիրները տարբեր են, հիմնականում ունեն տեղափոխման, կեցության եւ կենցաղային այլ խնդիրներ։ Փորձելու են նաև կարգավորել նրանց աշխատանքի տեղավորման հարցերը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *