ԱՐՑԱԽ

Բոլոր արցախցի թոշակառուները կստանան հասանելիք 68. 000 դրամը

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, ի գիտություն այն թոշակառուների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են, պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Պարզաբանում ենք. քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ՝ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը:

Բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *