ԱՐՑԱԽ

Ճարտար գյուղի սպանված բնակչի դին փոխանցել են հայկական կողմին

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է՝  1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ:

Ավելի վաղ ԱՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2021թ. դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված, անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրքեր, որտեղ ազգային ատելության շարժառիթով ինքնաձիգից կրակոցներ արձակելով դիտավորությամբ ապօրինաբար Ս. Սարգսյանին կյանքից զրկել են:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *