ԱՐՑԱԽ

Դադիվանքում կատարվել են նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ,- հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում`որպես Դադիվանքի վանահայր։

Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։ Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *