ԱՐՑԱԽ

Դանիել Դեքերն «Իմ Արցախ» երգի հայերեն կատարումը նվիրել է Արցախի հերոսներին (տեսանյութ)

Ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ նվիրված  Արցախին և Արցախում հերոսաբար ընկած տղաներին: Երգը կոչվում է «Իմ Արցախ»,- փոխանցում է Արցախպրեսը: Երգիչն այն կատարում է հայերեն, տեսահոլովակում էլ ներկայացել է Դեքերյան ազգանունով: Խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է: Գործիքավորումն արել է Գևորգ Մանասյանը: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Նշենք, որ Դանիել Դեքերը Արցախյան վերջին պատերազմի օրերին ժամանել էր Հայաստան՝ զորակցություն հայտնելու հայ ժողովրդին և Հայաստանին: Նա օտարազգի այն արտիստներից է, որը մշտապես իր սերն ու ակնածանքն է արտահայտում հայերի և Հայաստանի նկատմամբ: Դեքերը նաև ստացել է ՀՀ քաղաքացիություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *