ԱՐՑԱԽ

Դպրոցահասակները նկարների վաճառքից գոյացած 162.000 դրամը հանգանակել են Արցախին

Վանաձորցի դպրոցահասակ այս երեխաները 3 օր անընդմեջ մատիտով և ջրաներկով նկարներ են անում, վաճառում, գոյացած հասույթը հանգանակում Արցախին: Հոկտեմբերի 27-ին, օրինակ, աշխատել են 36620 դրամ, հաջորդ օրը՝ 55850 դրամ, ամբողջը փոխանցել են Հայաստան համահայկական հիմնադրամին, այսօրվա հասույթը` 70000 դրամն էլ հանգանակեցին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Գաղափարն իսկզբանե եղել է Նորիկ և Դավիթ Կոստանյան եղբայրներինը:

Հերթափոխով են աշխատում՝ մի խումբը նկարում է, մյուսները քաղաքում շրջելով վաճառում: Նորիկի կրտսեր եղբայրը 8-ամյա Դավիթը, գտել է գնորդի վստահությունը շահելու տարբերակը, թերահավատություն նկատելուն պես գրպանից հանում է փոխանցման կտրոնները: Այսօրվանից որոշել են թեմատիկ նկարներից զատ նաև պոպկորն վաճառեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *