ԱՐՑԱԽ

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել նոյեմբերի գերեվարված ևս 57 զինծառայողին

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի 2 երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-գրել է Ստանոն Թվիթերի իր միկրոբլոգում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *