ԱՐՑԱԽ

«Ընկճվել չկա», ասում են Գլորիա կարի ֆաբրիկայում ու հեշթեգում՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

«Գլորիա» կարի արտադրամասի աշխատակցուհի Նաիրա Առաքելյանի ամուսինը 1990-ականների Արցախյան շարժման մասնակից է, ապրիլյան քառօրյայի վիրավոր, ներկայումս էլ որդու հետ առաջնագծում է: Ռազմաճակատի տղաների թիկունքը տաք պահելու հանձնառությունից չկտրվելով պատմում է ընտանիքի մասին՝ կարոտն ու հուզմունքը թացրած:

Տևական ժամանակ է աշխատանքից հետո Գլորիայի աշխատակիցները ռազմաճակատի տղաների համար տաք վերմակներ, ձմեռային բաճկոն են կարում: 2000 վերմակ, 1000 օրինակ բաճկոն-տաբատ խմբաքանակն արդեն ուղարկել են առաջնագիծ, անհրաժեշտության դեպքում կրկին կառաքեն: Արտադրամասը նաև կլորիկ գումար է հանգանակել Արցախին:

Ուժեղ զինվորին ուժեղ թիկունք է պետք, հենց այս վճռականությամբ էլ աշխատում են անգամ ոչ աշխատանքային օրերին: Առաջիկա շաբաթվա մեջ կառաքեն այս բաճկոններից ևս 1000 օրինակ,- ասում է արտադրամասի պետը, ում որդին պատերազմական առաջին օրերից Մարտունիում է:

Գլորիայի աշխատակիցների Մարուսյա Դավթյանի եղբոր որդիներ են առաջնագծում, մեկը կամավոր, մյուսը զինծառայող: Ամեն բաճկոնի հետ երազանք է պահում, որ ողջ առողջ վերադառնան տուն և զինվորական համազգեստները կրեն խաղաղ պայմաններում:

«Ընկճվել չկա», ասում են Գլորիա կարի ֆաբրիկայում ու հեշթեգում՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *