ԱՐՑԱԽ

Ես այստեղ եզակի մեկն եմ, ով համարձակվում է դժգոհել, պահանջել, հակաճառել...

Լրագրող Կարինե Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է  արել.

 Քանի դեռ մարզի պետական կառույցներում քաղաքացու դժգոհությունը դառնում է ոչ թե քննարկման ու հարցը լուծելու առիթ, այլ ռազբորկայի առարկա, իրավիճակ չի փոխվի։ 
Արդեն մեկ շաբաթ աղջիկս Վանաձորի հիվանդանոցի «Նարեկ» մանկական բաժանմունքում բուժում է ստանում։ Ես այստեղ եզակի մեկն եմ, ով համարձակվում է դժգոհել, պահանջել, հակաճառել։ Էստեղ դա արգելված ժանր է։ Հիվանդների 90 տոկոսը շնչառական խնդիրներ ունեցող երեխաներ են, հիմնականում մինչև 3-4 տարեկան։ Ստալինյան ժամանակների կազարմա հիշեցնող չօդափոխվող, չաղտահանվող, ծղոտի ավելներով, առանց թաց ջրի մաքրվող յուրաքանչյուր սենյակում 11-12 երեխա է պառկած՝ կեղտոտ վարագույրներով առանձնացված մահճակալներին։ Այլ հարցեր են՝ կեղտոտ մատրասները, ուրիշ երևույթ՝ կեղտոտ պատերն ու սարսափ առաջացնող «տմբուչկա»-ները՝ անձնական իրերի համար նախատեսված, զուգարանի «բուրավետ» հոտն ու բաքի ջուրը, որ աշխատակիցները հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին խորհուրդ են տալիս նույնիսկ թաթիկները չլվալ այդ ջրով։ Լուրջ անդրադարձի թեմա է, թե ինչու են երեխաները մի հիվանդությամբ մտնում հիվանդանոց ու մի քանի հիվանդություն ստանում։ Լրիվ էսօրվա թավշյա հեղափոխության հետ ոչ համահունչ են միջանցքներում տարվող զրույցները, թե հիվանդի դուրս գրվելը 5-10 հազար դրամ արժե, և այլն, և այլն։ Էլ չեմ ասում՝ ընդամենը 15 րոպե բաժանմունքի վարիչի մոտ ընդունելության սպասելիս պարզեցի, որ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում հերթեր են լինում ղեկավար-բժշկի աշխատասենյակի դիմաց։ Եվ բոլոր հիվանդները՝ մարզի տարբեր համայնքներից նշում էին, որ իրենց բնակավայրի մանկաբույժն է ուղղորդել դիմել հենց Արփինե Համբարյանին։ Այն դեպքում, երբ բաժանմունքում առնվազն 2 բժիշկ կար, ովքեր ազատ էին և կարող էին սպասարկել հիվանդներին։ Բայց այս հարցերի մասին մանկական բաժանմունքի վարիչ Արփինե Համբարյանը ոչ թե զղջումով ընդունեց, այլ, մոտավորապես, որ էստեղ ամեն ինչ կարգին է, դու ես քըխ։ Սա այն ղեկավարն է, ով, իր զբաղվածության պատճառով նաև ի վիճակի չէ տիրապետելու՝ ինչ է կատարվում բաժանմունքում։ Նա փաստորեն, տեղյակ չէ իր բաժանմունքի խնդիրների մասին և հիվանդների հետ վերաբերվում է՝ ԴՈՒՔ ՍՐԱՆ ԵՔ ԱՐԺԱՆԻ, ՈՉ ԱՎԵԼԻՆ սկզբունքով։ Գուցե ասեն, թե դե ծախսեր չենք անում, շուտով նոր շենք ենք տեղափոխվելու, բայց ես մի մտավախություն ունեմ, թե այս շենքից մի քանի հարյուր մետր հեռու նոր, շքեղ շենք տեղափոխվելուց հետո էլ շարունակվեն հիվանդների հետ այդ տոնով խոսել, հիմա էլ հակառակ բովանդակությամբ, թե ԴՈՒՔ ՍՐԱՆ ԱՐԺԱՆԻ ՉԵՔ։ Հիմա, պարոն Առողջապահության նախարար, խնդրում եմ սրան արձագանքեք։ Հիվանդանոցը հիվանդների համար է, էստեղ ասողը պետք է հիվանդը լինի, ոչ թե բժիշկը։ Հիվանդանոցում իմ բարձրացրած հարցերը քննարկվել են միայն ռազբորկայի մակարդակով, թե ում հիվանդն է՝ ինչ իրավունքով է այդ հիվանդի խնամողը համարձակվել.... 
Լոռու նորանշանակ մարզպետն էլ փոխանակ այս հարցերն ուշադրության կենտրոնում պահի, մարզպետարանի շարքային աշխատակիցներին ԲՀԿ-ականներով փոխարինելու գործընթացով է զբաղված։ Պարոն մարզպետ, առողջապահության համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի։ Վարչության պետը եթե նախկին ԲՀԿ-ական է և գուցե Ձեր ընկերը, չի նշանակում, որ լավ է աշխատում։ Ուսումնասիրեք ոլորտը։
Նշեմ, որ հրաշալի է, երբ շրջապատում չեն իմանում, որ լրագրող ես, այդ դեպքում լիիիիքը բաներ ես պարզում։ Նույն մեթոդն առաջարկում եմ նաև մարզի պաշտոնյաներին՝ շարքայինից մինչև բարձրաստիճան։
Արդարության համար նշեմ, որ չափազանց գոհ եմ բաժանմունքի բժիշկների ու բուժքույրերի մասնագիտական ունակություններից։ Ճշգրիտ ախտորոշում է տրվել և արդյունավետ բուժում նշանակվել։ Աղջիկս արդեն ապաքինվել է, բայց դա չի արդարացնում այն բոլոր թերությունները, որոնք մատնանշեցի վերևում։

Կարինե Սիմոնյան

4 Մեկնաբանություն

  1. Հարգելի Քրիստինա, ես չեմ վիճարկում նրա լավ մասնագետ լինելու փաստը։ Համոզված եմ, որ լավ մասնագետ է, այդ դեպքում թող բժշկի գործ անի։ Ծանրաբեռնված բժիշկը չի կարող լավ կառավարիչ լինել, դա է իմ պնդումը։ Նա ամբողջ օրը ժամանակ չի ունենում դուրս գալ իր սենյակից դռան մոտ անընդհատ եղած հերթը սպասարկելու համար։ Իսկ այդ դեպքում նրան անտեսանելի կլինեն բոլոր այն խնդիրները, որոնց մասին ես նշել եմ։ Եվ հավատացնում եմ՝ միակ լավ բժիշկը չէ բաժանմունքում։ Իսկապես այդ մասով ես գոհ եմ բոլոր բժիշկներից, էստեղ ուղղակի առողջապահության համակարգում կա նաև լավ ու վատ ռեկլամված բժիշկներ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գնահատականներով։

  2. Ես Ձեր թվարկած ամեն ինչի հետ համաձայն եմ, բացառությամբ Արփինե Համբարյանի մասին հնչեցրած կարծիքից։ Իր մոտ միշտ հերթ է, միայն իր գերազանց մասնագետ լինելու շնորհիվ։ Բազմիցս առիթ եմ ունեցել առնչվել, այդ բաժանմունքի գրեթե բոլոր բժիշկների հետ, և բժշկուհի Համբարյանն այն մեկն է՝ ում կարող էի վստահել իմ երեխաների բուժումը։ Ի Դեպ, ինձ մեր թաղամասային պոլիկլինիկայից այլ բժշկի մոտ էին ուղարկել, որից շատ ավելի դժգոհ էի։

  3. Ес дзез ет лиовин амамит ем, инч вераберум е Арпине Хамбаряни мард тесакин,едписин чка анграгет,хпарт,анухех...Ахторошуме ахикаин инфекция,паркацнуме Нарекум ев антибиотикнеров пчацнум арохчутюнн..Ете дра нман бжишк кочецялнерн макрвениванданоцнериц ай да клини ахтанак.....

  4. Indzel e baxt vichakvel Hambaryani voch adekvat verabermunqin arzhananal.erexan tendi mej.hsytararec minchev mucum chaneq es sistema chem miacni.u ayd dramayin razborkan gnum er gisherva 2in.erb vor erexayin shtapognutyan meqenayov enq tarel.

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *