«Ռեգիոն» ՀԶԿ «Օկտավայի» ծրագրի հանդիպումները հայտնի արվեստագետների հետ ամփոփվեց ճանաչված դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի հետ:
Թատրոնը սինթետիկ արվեստի տեսակ է, արվեստի բոլոր տեսակները խառնվում են այս մասնագիտությամ մեջ և այդ բնագավառի ծառայողները՝ դերասանները պետք արվեստի բոլոր ճյուղերին եթե ոչ կատարյալ տերապետեն, ապա շատ լավ հասկանան և օգտվեն: Դա դարձնում է կերպարը բազմազան և նպաստում է, որ թատերական արվեստում ներկայացումը ավելի տպավորիչ ընկալվի հանդիսատեսի կողմից: Ցանկացած ներկայացում եթե չունենա երաժշտական ձևավորում, եթե հագեցած չլինի երաժշտական անցումներով, անգամ վոկալ կատարումներով՝ այս դեպքում կերպարային՝ նման ներկայացումները տխուր և անհետաքրքիր են: Ճիշտ, պրոֆեսիոնալ մասնագետը պետք է արվեստի բոլոր ճյուղերին կարողանալ եթե ոչ կատարյալ տիրապետել, ապա գոնե հասկանալ և օգտվել դրքանցից:
-88- աղետից հետո, պատերազմական շրջանում, ցուրտ ու մութ տարիներին մեր թատրոնից շատերը հեռացան տարբեր երկրներ, մի մասն էլ Սունդուկյան, մեր լավագույն դերասան-դերասանուհիները գնացին ու մեր թատրոնը մնաց խղճուկ վիճակում, հանդստատես չէր գալիս թատրոն, դժվար էր այդ ժամանակ նեկայացումներ կազմակերպել իսկ այդ ժամանակ թատրոնի պատասխանատվությունը ինձ վրա էր, որպես տնօրեն և մի ընթացք էլ՝ գեղարվեստական ղեկավար: Եվ երբ գնում էին մեր մոտից Սունդուկյան՝ առաջինն է ինձ ասել Վահե Շահվերդյանը՝ ես գնում եմ, դու գալու ես, թե՞ ոչ, ես ասացի՝ ոչ, զարմացավ, ինչո՞ւ, ասացի՝ ես ինչի որ հասել եմ, հասել եմ այս թատրոնում, այս հանդիսատեսի շնորհիվ և ես չեմ կարող լքել այս թատրոնը (հուզվում է… ծափեր)…
Հակոբ Ազիզյանը խոսեց կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ստեղծումից, իր անցած ուղու, սիրելի դերերի ու խաղընկերների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
0 Մեկնաբանություն