ԱՐՑԱԽ

Ես կամավորագրվում եմ. ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ...
Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը...Ես կամավորագրվում եմ...
Պատերազմը կարճացնում են Զինվորները...
Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն է հենց ինձ առաջ մղում:

Հ. Գ. Կարդացողներին մեծ խնդրանք, մորս մի տեղեկացրեք, ես ինքս իրեն կասեմ....

Ձեր պատգամավոր

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *