Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում մարտի 18-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերել են ևս մեկ աճյուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նախնական տվյալներով վերջինս ռազմական գործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1503 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն