ԱՐՑԱԽ

ՖԻԼՄ ԴԻՏԵԼԸ ՆՄԱՆ Է ԵԿԵՂԵՑԻ ԳՆԱԼՈՒՆ. ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«…Իսկ ինչո՞վ է տարբերվում ՀՀ-ում ապրող երիտասարդը Նյու Յորքում կամ Փարիզում ապրող երիտասարդից: Ըստ էության ոչ մի տարբեություն: Նյու Յորքում ապրող երիտասարդը խնդիրներ չունի՞… Դու պետք է հստակ տեսնես, իմանաս , թե ի՞նչ ես ուզում ու դու պետք է հետևես քո նպատակին, ու ամենակարևորը՝ երբեք չպիտի հանձնվես: Չկա որևէ հանգամանք, որ մարդ  կանգ առնի իր նպատակներից: Ես տեսնում եմ ձեզ և հիշում եմ ինձ, դուք այն եք՝ ինչ-որ ես եղել եմ, դուք պետք է լինեք ավելին՝ քան ես». Ջիվան Ավետիսյան

«Ռեգիոն» համայնքների զարգացման կենտրոնը «Օկտավա» ծրագրի շրջանակներում Ստ. Զորյանի տուն-թանգարանում հերթական հաճելի անակնկալը մատուցեց վանաձորցիներին, մասնավորապես ապագա ռեժիսորներին և դերասաններին:  Ջերմ ու մտերմիկ միջավայրում անվանի կինոռեժիսորը պատմեց իր «փոքր քայլերի» մասին, որոնք տարան դեպի մեծ կինո ու ճանաչում բերեցին ոչ միայն արվեստագետին, այլ նաև երկրին:  

Ցուցադրվեց հատված «Դրախտի դարպասը» ֆիլմից, որը դարձավ հետաքրքիր և մասնագիտական քննարման նյութ և վարպետության դաս՝ ռեժիսորի կողմից :

«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *