Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համատեքստում Ֆրանսիան շտապ բժշկական օգնություն է տրամադրում ՀՀ առողջապահական համակարգին,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Դեսպանը հայտնել է, որ Հայաստան են այցելելու օրթոպեդիայի և վերականգնողական ոլորտներում մասնագիտացած վիրաբույժներ։ Բացի այս առաքելությունից, Ֆրանսիան բժշկական սարքավորումների և դեղորայք կուղարկի Հայաստան։
«Այս օգնությունը ցույց է տալիս Ֆրանսիայի համերաշխությունը հակամարտության զոհերին»,-գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
0 Մեկնաբանություն