ԱՐՑԱԽ

Գեղարքունիքում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մարզում կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը։ Ըստ այդմ․

Գեղարքունիքի մարզում` վերջին 2 օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։

Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան կին և ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *